Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Հասարակություն

Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ, կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է. փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կամ Աշոտ Մինասյանը անօրինական է առնվազն 27 օր պահվել կալանքի տակ կամ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է

Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրությանը տեղեկացրել է, որ Աշոտ Մինասյանի գործով Բորիս Բախշիյանի որոշմանը համաձայնել են և այն չեն բողոքարկում, իսկ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապել Աշոտ Մինասյանի գործով կայացված որոշման հետ անմտություն է։ Ընդ որում դատախազության հարգելի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ազատ արձակման ակտը չբողոքարկելով փորձում են հաստատել այն վարկածը, որ Բորիս Բախշիյանի հետ կատարվողը կապ չունի Աշոտ Մինասյանին ազատ արձակելու հետ, հայտնել է, որ դատախազությունում «շախմատով» զբաղվելու ժամանակ չունեն։

Այժմ ներկայացնեմ մի քանի փաստ.

Աշոտ Մինասյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.12.2021թ-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, ուր և նույն օրը ներկայացրել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։

Ընդ որում, պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությանը խնդրել էի վերացնել կամ փոփոխել Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ փոփոխման դեպքում կիրառել այլ, ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոց, այդ թվում չհեռանալու մասին ստորագրություն, գրավ, ընդհուպ մինչև Հրանտ Թոխատյանի, Գրիգորի Խաչատուրովի և Բագրատ Սրբազանի անձնական երաշխավորությունը, որն անկասկած գործիքակազմով պայմանավորված ամենաարդյունավետ խափանման միջոցն է։

03.01.2022թ-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշել են մերժել ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Աշոտ Մինասյանին կալանավորելու հիմքերը պահպանվում են, իսկ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Այսինքն քրեական գործի նախաքննության ավարտից՝ 24.12.2021թ-ից, մինչև դատախազության կողմից որոշման կայացման օրը՝ 03.02.2022թ-ը և դրանից հետո՝ մինչև Բորիս Բախշիյանի կողմից որոշման կայացման օրը՝ 26.01.2022թ-ը, Աշոտ Մինասյանի գործով որևէ էական կամ ոչ էական հանգամանք չի փոփոխվել, այսինքն, 26.01.2022թ-ին դատավոր Բորիս Բախշիյանը Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը քննել է բացառապես այն փաստերի շրջանակում, որոնք առկա են եղել դատախազության 03.01.2022թ-ի որոշման կայացման ժաամանակ։

Այս փաստերի հիման վրա Դատարանը կայացրել է տրամագծորեն հակառակ որոշում, ինչի հետ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերի համաձայն՝ նրանք ռետրոսպեկտիվ համաձայն են։

Ստացվում է, որ նույն փաստերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը 03.01.2022թ-ին գտել է, որ Աշոտ Մինասյանը պետք է կալանավորված մնա, իսկ 26.01.2022թ-ին գտնում է, որ Դատարանը ճիշտ է վարվել Աշոտ Մինասյանին ազատ արձակելով։

Արդյունքում պետք է փաստել, որ կամ

- դատախազության ապօրինի գործողությունների (միջնորդությունը չբավարարելու) արդյունքում Աշոտ Մինասյանը անօրինական էր կալանքի տակ պահվում կամ

- Աշոտ Մինասյանին ազատ արձակելու ակտը չբողոքարկելով, դատախազությունն իրեն «մաքրում է» Բորիս Բախշիյանին ապօրինի կալանավորելու գործով։

Հ. Գ. Մի հարցում համաձայն եմ. շախմատն իրոք ձերը չի»։