Նարեկ Մկրտչյանը մեկնում է ԱՄՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2022 թվականի մարտի 13-17-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին։
Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: