Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Հասարակություն

Հայաստանի ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը ու տարեց կնոջը հասցրել սթրեսի. «Փաստինֆո»

ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության է կանչել գնդապետ Բորիս Ավագյանի տարեց մորը ու հասցրել նյարդային ծանր վիճակի, լացացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետի կինը՝ Էլեն Ավագյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն «Փաստինֆո»-ին պաշտոնապես հաստատել էր, որ Բորիս Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ինչպես հայտնի է՝ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։

«Փաստինֆո»-ն դիմել է գնդապետի կնոջը տեղեկանալու, թե արդյոք նրա անունով այս ընթացքում ծանուցագիր ստացվել է, թե ոչ, ինքը՝ կինը հրավիրվել է արդյոք հարցաքննության։

«Գնդապետ Ավագյանը ծանուցագիր չի ստացել՝ հարցաքննության ներկայանալու համար։ Ինձ եւս չեն հրավիրել հարցաքննության, բայց Հայաստանի ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը և տարեց կնոջը հասցրել նյարդային լարվածության, արցունքների»,- «Փաստինֆո»-ին ասել Էլեն Ավագյանը։

Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Ավագյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը՝ կինը նշել է. «Իմ ամուսինը՝ գնդապետ Ավագյանը, շնորհակալություն է հայտնում Հայաստանի իրավապահ մարմիններին, որ նրանք վերջապես դադարել են հերքել, որ նա հետախուզման մեջ է՝ մոլորության մեջ գցելով հանրությանը»։

Էլեն Ավագյանը նաեւ հաստատել է, որ Բորիս Ավագյանի գույքի ու հաշվեհամարների վրա կալանք է դրվել։

Նախքան իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելը Բ. Ավագյանն ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում։ Արդյո՞ք Հայաստանի կողմից Ավագյանի նկատմամբ հետապնդումները կինը պայմանավորում է նրա ակտիվ հասարակական գործունեությամբ՝ հարցին Էլենը պատասխանել է, որ «այո՛, Բորիս Ավագյանի հետապնդումն իրականացվել է Փաշինյանի կողմից՝ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի մասին ճշմարտությունն ասելու համար, ինչի համար էլ Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալուց հետո հեռացվել է աշխատանքից (Խորհրդարանական քննարկման ժամանակ Բ. Ավագյանն անընդունելի էր համարել գերիների ու անհետ կորած զինծառայողներին առնչվող հարցերի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները՝ նշելով, որ դրանք վնասում են նրանց հայտնաբերելու, վերադարձնելու աշխատանքներին, ինչից հետո նա ազատվել է հենց այդ հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից-խմբ.)։

«Բորիս Ավագյանի ակտիվ հասարակական գործունեությունը կապված է այն ցավի հետ, որը նա ապրում է Արցախյան Երկրորդ պատերազմի ավարտից և Փաշինյանի կապիտուլյացիայի ստորագրումից հետո»,-նշել է կինը։

2021 թվականի վերջերին Բ.Ավագյանը ձերբակալվել է ՌԴ-ում ու «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե ինչի մեջ է մեղադրվում Ավագյանը Ռուսաստանում, ունի՞ արդյոք փաստաբան, ինչին ի պատասխան՝ Էլենը փոխանցեց, որ Ռուսաստանում Բորիս Ավագյանը պայքարում էր թուրքական հատուկ ծառայությունների գործակալական խմբերի դեմ, ինչի մասին շատ են գրել ռուսական մամուլը և ՌԴ իրավապահ մարմինները Բորիս Ավագյանից բացատրություն են պահանջում այս փաստերի վերաբերյալ։ «Նա պահվում է հատուկ գոտում ՝ ապահովելու նրա կյանքի և առողջության անվտանգությունը», - փոխանցել է կինը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: