Ամերիկյան հերթական ռազմական օգնությունը ժամանել է Ուկրաինա
«Փետրվարի 10-ի երեկոյան ևս երկու ինքնաթիռ է ժամանել Ուկրաինա՝ ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Մեր ամերիկյան գործընկերների ռազմական աջակցությամբ ևս երկու ինքնաթիռ Կիևում են: Պաշտպանական զինամթերք է ուղարկվել Ուկրաինայի զինված ուժերի համար: Այսօր առաքված մեր ամերիկացի ընկերների ռազմական օգնության քաշը կազմում է մոտ 130 տոննա»,- գրել է Ռեզնիկովը։
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ընդհանուր առմամբ Ուկրաինա է ժամանել 15 ինքնաթիռ՝ ավելի քան 1200 տոննա ընդհանուր քաշով։