Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 402 միլիոնի
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը օրական ավելացել է ավելի քան 2,3 միլիոնով՝ հասնելով 402 044 502-ի։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 5 770 023 մարդ։
COVID-19-ով հիվանդների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում։