Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Քննիչ հանձնաժողովը միայն մեկ նպատակ ունի՝ արդարացնել պատերազմի պարտությունը. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Իշխանությունը պատերազմի հանգամանքները միայնակ՝ առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների կքննի: Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ չլեգիտիմացնելու դրա ավարտից հետո հրապարակվող զեկույցը կամ գնահատականները:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ առաջին անգամ է, որ խորհրդարանական այս կամ այն աշխատանքը բոյկոտելն արդարացված է համարում: Իսկ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելն ու այն բոյկոտելու պատճառաբանությունը, ըստ Թովմասյանի, առավել քան պարզ է ու տրամաբանված. հանցագործության մասին վարկածը չի կարող քննել ենթադրյալ հանցագործը: «Իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքները չի կարող քննության առարկա դարձնել ու քննել, թե արդյոք ճիշտ է եղել այս կամ այն քայլն իրականացնելիս:

Այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը կա՛մ պարզապես գոլորշի է բաց թողնում, ու պատերազմի հանգամանքների մասին ոչ ոք իրականությունն այդպես էլ չի իմանալու, կա՛մ հանձնաժոողվի աշխատանքների ավարտից հետո պատերազմի պարտության մեղավորներ են կարգվելու, ու այդ մեղավորները լինելու են հիմնականում բանակից հեռացված սպաները, այդ թվում՝ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,- նշում է Թովմասյանը: Ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե ի սկզբանե գիտենք, որ այս հանձնաժողովի նպատակը ոչ թե ինչ-որ բան բացահայտելը, այլ հետապնդումներ իրականացնելն է, ավելին՝ այն ոչինչ չի տալու հասարակությանն, ու ամեն բան ռազմական գաղտնիքի անվան տակ փակ դռների հետեւում է քննարկվելու, ապա ընդդիմությունն ասյտեղ ի՞նչ է անելու:

Թովմասյանը հիշում է նաեւ՝ ինչպես պատերազմից հետո այն ժամանակ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն աղմակահարույց բացահայտումներ իրականացրեց պատերազմի հանգամանքների մասին, բայց պատկան մարմինները ոչ թե նրա ասած հանգամանքները, այլ իր անձը քննության առարկա դարձրեցին: Իսկ քննիչ հանձնաժողովի ոչ օրինակելի աշխատանքի արդյունք ունենք. «Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքների արդյունքները ով իմացավ՝ ինչ տվեց հանձնաժողովի աշխատանքները. ոչինչ»,- եզրափակեց Թովմասյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։