Վլադիմիր Ժիրինովսկին չի ճանաչում իր հարազատներին
Վլադիմիր Ժիրինովսկին, ով COVID-19-ով հոսպիտալացվել է կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, չի ճանաչում իր հարազատներին: Այս մասին գրում է URA.RU-ն՝ հղում անելով իր Telegram ալիքի աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը դադարել է ճանաչել իր ծանոթներին, մերձավոր ազգականներին ու բժիշկներին։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ հետագա զարգացումների մասին բժիշկները կանխատեսումներ չեն անում։
Փետրվարի 9-ին քաղաքական գործիչը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով, որը սկսել է զարգանալ Covid-19-ի ֆոնին։