Ռուսաստանն ու Բելառուսը Սիրիայում ցույցերի ֆոնին կարող են զորքեր ուղարկել
Ռուսաստանի ռազմածովային ուժերի վեց դեսանտային նավ է ժամանել Միջերկրական ծովի արևելյան հատված՝ մինչև Սիրիայի ափ։ Բելառուսը մտադիր է մինչև 200 զինծառայող ուղարկել այս երկիր՝ ռուսական զորքերի կողքին ծառայելու համար։ Սիրիական Աս-Սուվեյդա նահանգում մի քանի օր անընդմեջ շարունակվում են բնակչության բողոքի զանգվածային ցույցերը։
Սիրիական տնտեսությունը կախված է բարակ թելից՝ Ռուսաստանից ցորենի և Իրանից նավթի մատակարարումով։ Արտարժութային պահուստները նվազագույնի են հասնում, բյուջե, որպես այդպիսին, չկա։
Նշվում է,որ ակցիաներն օր օրի մեծ թափ են հավաքում: