Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է Հայաստանի արտգործնախարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փորձում է խեղաթյուրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների Ադրբեջան և Հայաստան այցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնի է, փետրվարի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսաֆորմատով կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններ Ադրբեջան և Հայաստան ուղարկելու վերաբերյալ։
«Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է խեղաթյուրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Ադրբեջան և Հայաստան այցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մենք դատապարտում ենք Հայաստանի արտգործնախարարության հերթական փորձը՝ խուսափելու իր պարտավորություններից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։