Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Հասարակություն

ԶԼՄ-ների Դիտորդ մարմինը Հանրային հեռուստաընկերությանն առաջարկում է Արման Թաթոյանի հետ հարցազրույց անցկացնել

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը տարածել է  հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստաընկերության հարաբերությունների մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Երկու կարևոր հանրային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստատեսության հակամարտությունը, որը ժամանակ առ ժամանակ սուր բնույթ է ստանում, մտահոգիչ է և անընդունելի։ Դիտորդ մարմինը մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ կառույցների միջև հակասությունները կարող են լուծվել ոչ թե հրապարակային փոխադարձ մեղադրանքների, այլ գործընկերային մթնոլորտում՝ քննարկումների միջոցով։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ի գիտություն է ընդունում ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ ներկայացված վիճակագրությունը, ինչպես նաև Հանրային հեռարձակողի խորհրդի և գործադիր ղեկավարության այն պարզաբանումները, որ իրենց կողմից փորձ է արվել ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ բանավոր համաձայնությունների հասնել, սակայն դրանք հետագա համատեղ աշխատանքի հիմք չեն դարձել։

Այսուհանդերձ, Դիտորդ մարմինը համարում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի պարզաբանման հետևյալ հատվածը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում», անհարկի հավասարության նշան է դնում Մարդու իրավունքների պաշտպանության անկախ ինստիտուտի և պետական կառույցների, ինչպես նաև ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների միջև։ Այդ կառույցներից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի, և նրանցից որևէ մեկի գործունեությանն անդրադառնալը չի փոխարինում մյուսի գործունեության լուսաբանմանը։

Կարևորելով հանրային ինստիտուտների՝ միմյանց նկատմամբ չանձնավորված վերաբերմունքը, նրանց միջև կայուն և արդյունավետ համագործակցությունը, Դիտորդ մարմինը խնդրո առարկային վերաբերող կուտակված խնդիրների հաղթահարման ուղղությամբ դրական քայլ կհամարեր պաշտոնը թողնող Պաշտպան Արման Թաթոյանի հետ նրա վեցամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ հարցազրույցի անցկացումը, պայմանով, որ այն զերծ կլինի փոխադարձ մեղադրանքներից ու անհարկի ագրեսիայից և կվերաբերի միայն ՄԻՊ-ի գործունեությանը»։