Մենք նախատեսում ենք «Զանգեզուրի միջանցքով» նոր գիծ կառուցել Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն. Ալիև
«Մենք նախատեսում ենք «Զանգեզուրի միջանցքով» նոր գիծ կառուցել Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, իսկ այնտեղից դեպի Թուրքիա եւ Իրան։ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն երկաթուղի եւ ավտոմայրուղի է, այն իր դերն է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Azertag գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանը նախատեսում է ազատագրված տարածքներում կառուցել մոտ 30 հիդրոէլեկտրակայան։