ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 9-ին հանդիպել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին հաղորդում է դեսպանության թվիթերյան էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, դեսպանը նաև լսել է ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին։