«Ինքն իմ խաղալիքները տվել ա թուրքին». փոքրիկ տղան պահանջել է, որ իր մարմնին գրեն «Նիկոլ, դավաճան» (ֆոտո)
Գիտեք` սենտիմենտալ պատմություններ չեմ սիրում ու առավել ևս չեմ սիրում, երբ երեխեքին միջոց են դարձնում` քաղաքական ասելիք տեղ հասցնելու համար, բայց էս մեկը դիմանալու չէր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը:
«Ուրեմն էսօր մտնում եմ գեղեցկության սրահ ու տեսնում էս երեխուն, ում տվյալները, բնականաբար, չեմ հրապարակի:
Անտարբեր մնալ չէր լինի, չդիմացա, հարցրի երեխային ուղեկցողին, թե ինչու՞ են երեխայի վրա նման գրառում անել տվել: Պատմեց, որ պուճուրը երեկ քաղաքում էլ է գոռացել «Նիկոլ, դավաճան», իսկ այսօր ամբողջ օրը լաց է եղել ու պահանջել, որ իր մարմնին գրեն «Նիկոլ, դավաճան»:
Պստոյին հարցրի` դու ինչի՞ ես ուզել գրես «Նիկոլ, դավաճան», կարճ պատասխանեց. «Ինքը դավաճան ա, ինքն իմ խաղալիքները տվել ա թուրքին...»:
Արցունքներս հազիվ զսպելով` շրջեցի դեմքս: Էլ հնարավոր չէր խոսել»:
