Կիևը հաստատել է բնակչության տարհանման ծրագիրը․ Կլիչկո
Կիեւի քաղաքային պետական վարչությունը հաստատել է բնակչության տարհանման ծրագիրը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի մայրաքաղաքի վարչակազմի կայքը՝ հղում անելով քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
«Կիևում ստեղծվել են տարհանման հարցերով հանձնաժողովներ՝ Կիևի քաղաքային պետական վարչության մակարդակով և յուրաքանչյուր թաղամասում։ Հաստատվել է տարհանման ծրագիրը։ Այն որոշում է հավաքովի տարհանման կետերի գտնվելու վայրը, անհրաժեշտ տրանսպորտի քանակը և անվտանգ տարածքները բնակչությանը տեղավորելու համար:
Նշվում է, որ քաղաքային ծառայություններն արդեն աշխատում են ռազմական արտակարգ իրավիճակի կանխարգելման պայմաններում։ Կիևը պաշտպանելու համար տեղակայված են նաև տարածքային բրիգադի ուժեր,- ասել է Կլիչկոն։
«Եթե մի քանի տարի առաջ ունեինք 1,5 հազար հարմար ապաստարան, ապա այսօր դրանց թիվը եռապատկվել է։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական պաշտպանության կառույցների ֆոնդը ներառում է 500-ից ավելի պահեստարաններ»,- ասել է Կլիչկոն։