Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը նոր գազային համաձայնագիր են պատրաստում
Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը կարող են ընդլայնել փոխգործակցությունը գազի փոխանակման հարցում, կան նոր առաջարկներ մատակարարումների ծավալն ավելացնելու համար, ասել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։
Ինչպես հաղորդվում է, Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի փոխանակման համաձայնագիր են ստորագրել 2021 թվականի նոյեմբերին։
«Այս նախագծի հեռանկարը կարծես թե հաջողված է, նույնիսկ առաջարկներ են արվում ավելացնել գազի մատակարարման ծավալները, և այդ ուղղությամբ անընդհատ բանակցություններ են տարվում համապատասխան գերատեսչությունների կողմից։ Գազի մատակարարման ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման նոր նախաձեռնություններ կան, և դրանք ներկայումս գնահատվում են»,- ասել է Ալիզադեն։