Իսրայելը սկսել է Ուկրաինայից դիվանագետների ընտանիքների տարհանումը
Իսրայելը սկսել է Ուկրաինայից տարհանել դիվանագետների ընտանիքներին։ Բացի այդ, Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացում է տարածել Իսրայելի քաղաքացիների համար Ուկրաինա այցելելու վտանգի մասին՝ կապված հակամարտության հնարավոր սրման հետ։
Այս մասին հայտնում է պետական հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից։ Նիդեռլանդներն ու Ճապոնիան հանդես եկան նույն առաջարկություններով, իսկ Հարավային Կորեան իր քաղաքացիներին ընդհանրապես արգելեց այցելել Ուկրաինա: