Ավստրալիայի վարչապետը կոչ է արել երկրի քաղաքացիներին` լքել Ուկրաինան
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան, Կիևը։
Արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից ենթադրյալ «ագրեսիվ գործողությունների» աճի կապակցությամբ։
Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղադրելու համար։