Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Պատասխանատվությունը և մեղքը․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով։ Պատերազմի պատճառները, ընթացքը, արդյունքներն ուսումնասիրելու տեսակետից նման հանձնաժողովի ստեղծումը որեւէ իմաստ չունի: Փաշինյանը եւ նրա կուսակցությունը վաղուց արդեն տվել են բոլոր գնահատականները, իսկ հանձնաժողովը, ինչպես եւ կանխատեսվում էր, կազմված կլինի բացառապես ՔՊ-ականներից: Այդ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը երեկ հայտարարել է՝ քանի որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվել են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, դա եւս մի ապացույց է, որ նրանք «մեղավոր են» պատերազմում պարտության մեջ:

Ըստ նույն խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ դա փախուստ է ընդդիմության կողմից՝ ցավալի իրականությանը չառերեսվելու նպատակով: Կարելի է նախօրոք ասել, թե ինչ եզրակացությունների է հանգելու այդ հանձնաժողովը. հայկական բանակը սպառազինությամբ զիջում էր ադրբեջանականին, որովհետեւ «նախկինները» թալանել էին պետությունը եւ բանակը, ներկա իշխանությունը որեւէ տարբերակ չուներ պատերազմից խուսափելու եւ պատերազմում չպարտվելու, որովհետեւ «նախկինները» մինչեւ 2018 թվականի մայիսը ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների էին եկել ադրբեջանական կողմի հետ՝ հանձնելու այն ամենը, ինչը եւ հանձնվել է պատերազմի արդյունքում՝ ներառյալ Շուշին եւ Հադրութը (դասական տրամաբանության կանոնների տեսանկյունից առավել խոցելի եզրահանգում է): Ինչի՞ համար է պետք հանձնաժողով ստեղծել, եթե դրա աշխատանքի արդյունքները հենց հիմա էլ կարելի է հրապարակել: Պատասխանը պարզ է՝ այդ «աշխատանքը» զուտ քարոզչական նպատակներով կազմակերպվող բեմադրություն է: Քարոզչությունը այս պահին պետք է, որպեսզի հասարակությանը հրամցվի քարոզողների համար ձեռնտու պատկեր: Եթե իշխանությունը պատկաներ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, ապա նրանք վերը շարադրված անհեթեթությունները կփոխարինեին իրենց անհեթեթություններով: Օրինակ՝ որ Փաշինյանը վերցրել է 5 միլիարդ դոլարը եւ դրա դիմաց հանձնել Արցախը: Այսօր դյուրահավատ զանգվածին կերակրում են մի հեքիաթով, վաղը՝ մեկ ուրիշով: Ինձ հետաքրքիր է այդ խնդրի բարոյա-հոգեբանական կողմը: Այդ առիթով ուզում եմ ներկայացնել մի պատմություն՝ առայժմ (տեղի սղության պատճառով) չմեկնաբանելով այն: Մի քանի տասնամյակ առաջ ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Ռիկյորը հրավիրվել էր դատարան՝ իր փորձագիտական կարծիքը հայտնելու: Գործի էությունը հետեւյալն էր. առողջապահության նախարարը փոխել էր արյան փոխներարկման կանոնները՝ ընդլայնելով դոնորների շրջանակը: Դրա հետեւանքով շրջանառության մեջ էր դրվել վարակված արյուն, ինչը բերել էր ողբերգական հետեւանքների:

Նախարարը կանգնել էր դատարանի առաջ: Ռիկյորը հանդես եկավ մի ամբողջ դասախոսությամբ, որն այնուհետեւ շարադրեց գրքի տեսքով: Իմաստը հետեւյալն էր՝ նախարարը պետք է պատասխա՛ն տա իր որոշման հետեւանքների համար: Բայց ապացուցել նրա մեղքը՝ հնարավոր չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։