Ռուս դիվանագետները շարունակում են իրենց պարտականությունները կատարել Ուկրաինայի տարածքում
«Ռուս դիվանագետները շարունակում են իրենց պարտականությունները կատարել Ուկրաինայի տարածքում»: Այս մասին շաբաթ օրը հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,- ասել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայում դեսպանատան ներկայացուցիչները տարհանվել են Ռուսաստան։
Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայում տեղակայված տարբեր երկրների դիվանագիտական դեսպանատները հայտնել են իրենց աշխատակիցների երկրից տարհանման մասին կամ քննարկում են նման հնարավորությունը։ Պետության նման գործողությունները կապված են Ուկրաինայում իրավիճակի սրման հետ։