Ալիևը հաստատել է Շուշիի հռչակագիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Շուշիի հռչակագիրը։ Այս մասին ասված է շաբաթ օրը պետության ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հռչակագիրը ստորագրվել է հայկական օկուպացված Շուշի քաղաքում՝ 2021 թվականի հունիսի 15-ին։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։