Ամերիկացի քաղաքական գործիչները ստել են, ստում են և կստեն. Մարիա Զախարովա
Ամերիկացի քաղաքական գործիչները միշտ ստել են՝ պատրվակներ ստեղծելով այլ երկրների վրա հարձակվելու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է պատրվակ ստեղծել Ուկրաինայի վրա հարձակվելու համար։
«Ամերիկացի քաղաքական գործիչները ստել են, ստում են և կստեն՝ ստեղծելով պատրվակներ՝ հարձակվելու խաղաղ բնակչության վրա ամբողջ աշխարհում: Բոլորը դա գիտեն: Ես կխնդրեի ամերիկյան քաղաքական կառույցին այլ մեղք չվերցնել իրենց հոգու վրա»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
«Աշխարհն արդեն գիտի, թե ով է անընդհատ ստում: Իսկ նրանք, ովքեր մոռացել են, թե ինչպես է Վաշինգտոնը «հարձակման պատրվակներ ստեղծում», թող դիտեն ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2003 թվականի փետրվարի 5-ին»,- ասել է Զախարովան։