ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից տեղափոխել է Լվով
ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական աշխատակիցները, ովքեր տարհանման ալիքից հետո մնացել են Ուկրաինայում, աշխատանքի են անցնում Լվով։ Այս մասին European Pravda-ին հայտնել է ԱՄՆ դիվանագիտական ծառայության զրուցակիցը։
Զեկույցի համաձայն՝ տեղափոխվելու որոշումն ընդունվել է շտապ՝ ի պատասխան անվտանգության գնահատականների փոփոխության:
«Սա ժամանակավոր լուծում է, դեսպանատան թիմը կվերադառնա Կիև, հենց որ թույլ տա անվտանգության իրավիճակը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ով ցանկացել է անանուն մնալ։
ԱՄՆ-ում չգիտեն, թե երբ կվերսկսվի Կիևում դեսպանատան աշխատանքը։
«Լվովում կաշխատեն դեսպանատան հիմնական թիմը, գերատեսչությունների ղեկավարները և այլն»,- ասել է աղբյուրը։ Գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը նույնպես տեղափոխվում է Լվով։
Զրուցակիցն ընդգծել է, որ Կիևում դեսպանատան շենքը, չնայած այս որոշմանը, «լքված չի մնա»՝ տեխնիկական անձնակազմը շարունակում է աշխատել այնտեղ, այդ թվում՝ շենքերի անվտանգությունն ապահովելու համար։
Հայտնի է նաև, որ Կանադան դեսպանատունը Կիևից տեղափոխել է Լվով։
Միաժամանակ, ուկրաինացի ռազմական փորձագետները խիստ անհավանական են համարում ռուսական ռազմական հարձակումը Կիևի վրա։