Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. մի քանի թաղամաս հոսանքազրկված է
Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, ֆեյսբուքի էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։
Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված է, նաէ Մարմաշեն և Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են», - գրել է մարզպետը։