Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր. Ալիև
«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով: Բայց ադրբեջանական ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այս դաժանությունը։ AzerTAc-ի փոխանցմամբ՝ այս մասին Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա կրկին հոխորտացել է ու կրկին չի կարողացել թաքցնել իր վախերը՝ Հայաստանի իրական ընդդիմադիր հատվածին անվանելով «ռևանշիստական ուժեր»:
Ալիևը, մասնավորապես, նշել է, որ այն աշխատանքը, որը ներկայումս իրականացնում է Ադրբեջանը, «այդ թվում՝ ռազմական զարգացման ոլորտում, ավելի կամրապնդի Ադրբեջանը և կդառնա պատասխան «ռևանշիստական ուժերին», որոնք բարձրացել են Հայաստանում»,- ասել է Ալիևը: