Հատկապես խուճապ էր Գյումրու Բուլվարային թաղամասում. Վահան Թումասյան (ֆոտո, վիդեո)
Հատկապես խուճապ էր Գյումրու Բուլվարային թաղամասում, ուր 88-ի երկրաշարժից կանգուն և չամրացված 9 հարկանի շենքեր կան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը եւ գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:
Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել.
«Ես հիմա գալիս եմ Գյումրու Բուլվարային թաղամասի, 9 հարկանիները փառք Աստծո կանգուն են, ուրեմն ավերվածություններ չեն եղել Գյումրիում․․․»,- 14 ժամ առաջ հրապարակած լուսանկարներին ու տեսանյութին կից գրել է Թումասյանը: