Լուկաշենկոն ծրագրում է մոտ ժամանակներս հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծրագրում է մոտ ժամանակներս հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր նրանք աղմկահարույց գոռում են. «Ե՞րբ եք զորքերը դուրս բերելու։Լսեք, սա Պուտինի հետ մեր գործն է, մենք մոտ ապագայում կհանդիպենք և կորոշենք, թե երբ, որ ժամին, ինչ գրաֆիկով դուրս բերենք Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը այստեղից։ Սա մեր գործն է»,- ընդգծել է Լուկաշենկոն։