Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը արձագանքել է ԵԱՀԿ առաքելությունից ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աշխատակիցների դուրսբերմանը
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից իրենց աշխատակիցներին Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունից հետ կանչելը դաշտ է ստեղծում տեղեկատվության մանիպուլյացիայի համար, ասել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Նատալյա Նիկոնորովան։
Ավելի վաղ ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելությունը հաստատել էր, որ որոշ երկրներ դուրս են բերում իրենց դիտորդներին Ուկրաինայից և վստահեցրել, որ առաքելությունը կշարունակի մոնիտորինգային գործունեությունը երկրում։
«Լարվածության օջախը հենց այն պետություններն են, որոնք իրենց դիտորդներին ցուցումներ են տվել հեռանալ՝ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան:»,- ասել է Նիկոնորովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։