Ռուսաստանի ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների վերլուծության մասին
Մոսկվան շարունակում է վերլուծել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին և ձևավորել իր դիրքորոշումը հետագա գործողությունների վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Օլեգ Պոստնիկովը։
«Մենք շարունակում ենք վերլուծել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված նկատառումները, ձևավորել մեր դիրքորոշումները հետագա գործողությունների վերաբերյալ:
Ոչ մի դեպքում չպետք է թույլ տրվի արևմտյան երկրներին անտեսել մեր օրինական մտահոգությունները այն մասին, թե ինչպես են մեկնաբանում անվտանգության անբաժանելիության սկզբունքը, որը, նրանք ստորագրել են մեկից ավելի անգամ»,- ասել է նա Դաշնային խորհրդում «Միջազգային համագործակցություն գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման համակարգի ճգնաժամի դեմ պայքարում» նիստի ժամանակ։