Իրանը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, և այդ նպատակով գերատեսչությունում ստեղծվել է հատուկ շտաբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«ԱԳՆ-ում ստեղծվել է շտաբ, որը ուշադիր հետևում է իրավիճակին», - ՏԱՍՍ-ը մեջբերում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը։
Խատիբզադեն հավելել է, որ նախարարությունը կապի մեջ է Ուկրաինայում բնակվող իրանցիների հետ, արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված է նախազգուշացում այս երկիր մեկնելու մասին։