Ռուսաստանն սկսել է զորքերի դուրսբերումը հարավային և արևմտյան ռազմական շրջաններից
Ռուսաստանի հարավային և արևմտյան ռազմական շրջանները զորավարժություններից հետո սկսել են զորքերի վերադարձը իրենց տեղակայման վայրեր։
Այս մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Հարավային և արևմտյան ռազմական շրջանների ստորաբաժանումները, ավարտելով իրենց առաջադրանքները, արդեն սկսել են բեռնվել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով, և այսօր նրանք կշարժվեն դեպի իրենց զինվորական կայազորները»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։