ԱՄՆ-ն ստեղծել է փորձագետների աշխատանքային խումբ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում պատասխան մշակելու համար
Սպիտակ տունը ստեղծել է փորձագետների աշխատանքային խումբ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում ԱՄՆ-ի պատասխանը մշակելու համար։ Այս մասին երեկ հայտնել է The Washington Post-ը։
Ըստ տեղեկությունների՝ խումբը ստեղծվել է նոյեմբերին։ Այս խմբի առաջացման նախաձեռնողը եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նշվում է, որ Սալիվանն այնուհետև դիմել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման տնօրեն Ալեքս Բիկն՝ խնդրանքով ստանձնել խմբի ձևավորումը։ Բիկը հավաքագրել է փորձագետներ Պաշտպանության, Պետդեպարտամենտի, Էներգետիկայի, Գանձապետարանի, Ներքին անվտանգության նախարարության, ինչպես նաև հետախուզության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: