Թուրքասիրության քարոզիչը՝ Երևանի հանրակրթության վարչության պե՞տ
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվելու Լիլիթ Մկրտչյանը: Նա «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն է, որը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որում Հայկական լեռնաշխարհն անվանվում է Արեւելյան Անատոլիա:
Ուսումնական կրթական հաստատություններում նրա նշանակման լուրը արագ տարածվել ու մտահոգությունների տեղիք է տվել: Ասում են՝ թուրքասիրության քարոզ իրականացնող այս կինը պիտի նշանակվի հանրակրթական վարչության պետ, որպեսզի անցնցում իրագործի իր ծրագիրը:
Հիշեցնենք՝ 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, Արցախը հանձնած իշխանության սրտի՝ վերոնշյալ գծով արբանյակ, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեր երեխաների դպրոցական առարկայական չափորոշիչները և ծրագրերն է մշակում, այլև «բարի թուրքի» կերպարի քարոզիչը վերապատրաստելու է նաև ուսուցիչներին: Այդ օրերին նա հայտարարել է, որ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, EduArmenia կրթական նախաձեռնությամբ, երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից որպես ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կառույց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: