Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել. Արցախի նախագահին մեղադրում են «Հայաստանի տարածքից ահաբեկչություն է իրականացվելու մեջ»
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կկանգնի դատարանի առաջ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավար Նեմաթ Ավազովը։
Նա ընդգծել է, որ Հարությունյանը մեղադրվում է «2020 թվականի հոկտեմբերին Գյանջայում խաղաղ բնակիչների դեմ չորս ահաբեկչությունների մեջ»:
Ավազովը մասնավորապես նշել է.
«Հայաստանի տարածքից ահաբեկչություն է իրականացվել: Արդյունքում զոհվել է 26 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 175-ը։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցցանցերի իր էջում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, իսկ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Կարծում եմ, որ, համաձայն միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կարճ ժամանակում կկալանավորվի քննչական խմբի կողմից և կհանձնվի հարցաքննության»,- ասել է Ավազովը: