Ալիևի կողմից «բիզիմդիրների» ու «նոլդուների» արժանացած ռեժիմը դեռ խոսում է. Շարմազանով
«Բիզիմդիրներ» ու «նոլդուներ»՝ սա է ձեր բերած ժառանգությունը, կապիտուլյանտներ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։
«Բանակցային ժառանգություն…
Այս հարցին ուղիղ անդրադարձել եմ Փաշինյանի հետ հանդիպմանը 2020-ի հոկտեմբերի 12-ին ու նշել՝ մեր իշխանությունը քեզ ժառանգել է 12 հազար քառակուսի կմ Հայկական Արցախ, տեսնենք դուք ի՞նչ եք ժառանգելու ձեր հաջորդներին։
Քանի որ կապիտուլյանտները դեռ հանդգնում են խոսել «վատ» բանակցային ժառանգությունից, հիշեցնեմ ընդամենը երկու փաստ։
Ա/ Սերժ Սարգսյանի ժամանակ, 2016 -ի հոկտեմբերի 7-ին Ալիեւը ասում էր՝ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Բ/ Իսկ Փաշինյանի ժամանակ Ալիեւը սկսեց հրապարակային վիրավորել ու նսեմացնող հայտարարություններ անել, որին այս իշխանությունը չի համարձակվում պատասխանել։
Ալիեւի կողմից «բիզիմդիրների» ու «նոլդուների» արժանացած ռեժիմը դեռ խոսում է …»,- գրել է նա։