Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի պատերազմ, որին մենք կմասնակցենք մեր ընտրությամբ. Ջո Բայդեն
ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման հավանականությունը պահպանվում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք պատրաստ ենք վճռական պատասխան տալ, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, և դա դեռ շատ հավանական է։ Երկրորդ համաշխարհային պատերազմը պատերազմ էր, որին մենք մասնակցեցինք անհրաժեշտությունից դրդված։ Բայց եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի պատերազմ, որին մենք կմասնակցենք մեր ընտրությամբ»,- ասել է Բայդենը տեղական հեռուստաալիքների ուղիղ եթերում հեռարձակված տեսաուղերձում։