Հայտնաբերվել է օմիկրոնի նոր վտանգավոր մուտացիա
Դանիացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր վտանգավոր մուտացիա, որը հայտնի է որպես «գաղտագողի օմիկրոն»։ Այս մասին հաղորդվում է Դանիայում գտնվող Statens Serum Institut հետազոտական ինստիտուտի զեկույցում, գրում է Rosbalt-ը։
Մուտացիան, որը հայտնաբերվել է ORF3a սպիտակուցի մեջ, որը պատասխանատու է վարակված մարդու բջիջներում բորբոքման և դրանց միջոցով վիրուսի շարժման համար, ստացել է H78Y անվանումը։
Գենետիկ Դմիտրի Պրուսը «Известия»-ին ասել է, որ այս մուտացիայի ֆունկցիոնալ նշանակությունը դեռևս չի բացահայտվել։ Գիտնականները մտավախություն ունեն, որ նոր գենը կարող է մեծացնել «omicron»-ի փոխանցման արագությունը մարդուց մարդ։