ՆԱՏՕ-ն Ուկրաինայից միջազգային օգնության հարցում է ստացել
ՆԱՏՕ-ն Ուկրաինայից միջազգային օգնության հարցում է ստացել «տարբեր բնույթի» արտակարգ իրավիճակների դեպքում, որոնք կարող են ազդել խաղաղ բնակչության վրա, ասվում է դաշինքի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատրաստվում է տարբեր բնույթի լայնածավալ արտակարգ իրավիճակների նախագծեր, որոնք կարող են ազդել քաղաքացիական բնակչության վրա: Նշված ընթացակարգերի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 15-ին Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը (EADRCC) ստացել է հաղորդագրություն Ուկրաինայից` միջազգային օգնության խնդրանքով»,- ասվում է հայտարարության մեջ։
EADRCC-ը ՆԱՏՕ-ի քաղաքացիական արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնային մեխանիզմն է Եվրատլանտյան տարածաշրջանում: