Աննա Դանիբեկյանը Նիկոլի օրոք կարողանում է նախկինների 2 ՃՈ տեսուչի չափ տուգանք գրել. Երվանդ Վարոսյան
Աննա Դանիբեկյանն այսօր փաստաբաններ Հայկ Ալումյանին ու Հովհաննես Խուդոյանին տուգանել է ընդհանուր 100.000 դրամով, որ մեղադրանքի պարզաբում ստանալու իրավունքը ապահովելու դատավորի պարտականության չկատարման պատճառով լքել են դատական նիստի։ Այս մասին գրել է իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Ասելիքս, սակայն, իրավունքի մասին չէ, այն ժամանակակից Հայաստանում շատ քիչ մարդկանց է հետաքրքիր։
Պարզապես ակամայից հիշեցի հին ու բարի ժամանակները, երբ միջին վիճակագրական ԳԱԻ-ի էկիպաժը օրական եթե 100.000 դրամի տուգանք գրեր, պլանը գերակատարած կլիներ։ Էկիպաժն էլ երկու տեսուչից էր բաղկացած։ Ստացվում է մեկ դատավոր ԱննաԴանիբեկյանը Նիկոլի օրոք կարողանում է երկու գաիշնիկի տուգանքի պլան կատարել։
Կարճ ասած` փաստ 137` մեկ դատավորը կարողանում է նախկինների 2 ՃՈ տեսուչի չափ տուգանք գրել։»