Դոնալդ Թրամփի փեսան երկրորդ անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի
Սպիտակ տան նախկին խորհրդական և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները երկրորդ անգամ է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Նյու Յորքի անդամ Լի Զելդինը Քուշներին և Ավի Բերկովիցին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի և արաբական աշխարհի որոշ երկրների հարաբերությունների կարգավորման համար։