Ես կցանկանայի ավելի շատ ամերիկյան ընկերություններ տեսնել Ադրբեջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը` Ղարաբաղի մասին
Ամերիկյան ընկերությունները կարող են ներգրավվել Ղարաբաղի բազմաթիվ ոլորտներում։
Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը։
«Ես կցանկանայի ավելի շատ ամերիկյան ընկերություններ տեսնել Ադրբեջանում: Ամերիկյան ընկերությունները մեծ փորձ և առաջադեմ տեխնոլոգիաներ ունեն՝ մասնակցելու Ղարաբաղի վերակառուցման գործընթացին»,- ասել է Լիցենբերգերը։