Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հիվանդությունը թեթև է, և ինքը շարունակում է աշխատել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի մոտ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։