Էրդողանը Ստամբուլում սպասում է Պուտինին և Զելենսկիին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ։
Այս մասին թուրքական պետության ղեկավարը հայտարարել է ԱՄԷ-ից Անկարա ճանապարհին լրագրողների հետ զրույցում։
Էրդողանը կոչ է արել շուտափույթ նվազեցնել լարվածության մակարդակը Սևծովյան տարածաշրջանում։
Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը պաշտպանում է Պուտին-Զելենսկի-Էրդողան եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը. «Եթե Պուտինը աջակցի առաջարկին, ապա հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում կամ Անկարայում»։
Էրդողանը նաև ասել է, որ Անկարան եռակողմ հանդիպման գաղափարի շուրջ իր հետագա քայլերում հիմնվելու է Վլադիմիր Պուտինի հետ զրույցի արդյունքների վրա։