Ինչպես հասնել հաջողության` մանրամասնում է բազմակի մրցանակակիր պարուհին. (տեսանյութ)
Պարուհի, հաղորդավարուհի Մարիա Ենոքյանը յոթ տարեկանից հաճախում է պարի մանկական ֆիլհարմոնիայի «Սթայլ» համույթ: Մասնակցել է սպորտային պարերի բազմաթիվ մրցույթների և արժանացել առաջին մրցանակների:
Newspress.am-ի հետ զրույցում նա նշեց, որ 2015թ-ին մի շարք ձեռբերումներ է ունեցել. «ունեցել եմ հետաքրքիր օրեր, ամիսներ իմ սիրելի ընկերների հետ և այդ ամենը սկիզբ է առել այն օրվանից, երբ ոտք եմ դրել «Սթայլ» պարային համույթ, որի ղեկավարն է Նոնա Բաբաջանյանը, ում շնորհիվ կարողացել եմ հաջողությունների հասնել:
Այս տարի մեկնել եմ Ֆրանսիա: Փարիզում տեղի ունեցավ մի շատ հրաշալի փառատոն, որին մասնակցեցինք մենք՝ մեր խմբով և այնտեղից վերադարձանք գրան-պրի մրցանակով»,-նշեց նա:
Մանրամասները ՝ տեսանյութում