Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Փաշինյանը մեծ խանդով է վերաբերվում այն խոսակցություններին, թե ով կարող է փոխարինել իրեն վարչապետի պաշտոնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանական համակարգն իր գործունեության ողջ ընթացքում ցույց է տվել, որ կառուցված է մեկ անձի առանցքի շուրջ, և այդ անձը Փաշինյանն է։ Եվ եթե Փաշինյանը վարչապետի պաշտոնում չլինի, ապա ողջ իշխանական ուժը մեկ ժամում կփլուզվի։ Իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը բոլոր հնարավոր տարբերակները գործի է դրել, որպեսզի իր թիմի ներկայացուցիչները հանկարծ դուրս չգան «Նիկոլի ուսապարկի» կամ «Նիկոլի սելֆիի ձողի կարգավիճակից»։ Պետք է «փայլի» միայն Նիկոլի աստղը, իսկ մյուսներինը՝ խամրի։ Շատերը նկատած կլինեն, որ եթե ինչ-որ մի կարևոր նախաձեռնություն կամ դրական տեղաշարժ է եղել, ապա Փաշինյանը շտապել է դրա դափնիները վերցնել իր ուսերին։

Բայց քանի որ դրանք հազվադեպ են, նա, որպես կանոն, զբաղված է բոլոր ձախողումների համար մեղավորներ փնտրելով, այդ թվում՝ սեփական թիմում, և իրեն մաքուր դուրս բերելով: Մի կողմից՝ նա չափազանց խանդոտ է վարկանիշի առումով ու երբեք թույլ չի տա, որ հանկարծ որևէ պաշտոնյա աչքի ընկնի։ Նա արագ «փչացնում» է ցանկացած մեկին, որից ինչ-որ վտանգ է տեսնում, թեկուզ հենց վարկանիշի առումով: Դե, «թիմից դուրս» անձանց հարցը հասկանալի է, բայց նա երբեք չի ների նաև որևէ թիմակցի, այնպես որ, բոլորի գլխին էլ կախված է «դամոկլ յան սուրը», նույնիսկ «Նիկոլից ավելի նիկոլականների» գլխին:

Հասկանալի է՝ պատերազմից հետո Փաշինյանն առավել շատ է դողում իր աթոռի համար՝ տարբեր կողմերից վտանգներ տեսնելով անձնիշխանության շարունակության համար։ Ու դա նկատելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող է ստվերում թողնել իրեն, առավել ևս՝ սպառնալ իր պաշտելի աթոռին։ Իսկ եթե որևէ մեկի առումով, իրական, թե ոչ իրական, հեռանկարային ակնկալիքներ են նշմարվում կամ երևակայվում, ապա դա անմիջապես գրգռում է Փաշինյանի սևեռուն մտքերը։ Այդպես եղել է մի քանի դեպքերում։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, այդ մոտեցումը նկատելի է հենց իշխանական թիմի ներսում։ Մի խոսքով, Փաշինյանի գլխավոր բնորոշիչներից է նաև անվստահությունն ու կասկածամտությունը։ Դրա համար էլ նա, որպես կանոն, անընդհատ կադրային փոխատեղումներ է կատարում՝ թույլ չտալով, որ նրանցից մեկը ամրապնդի իր դիրքերը կառավարման համակարգում, մեծ հավակնություններ ունենա կամ փորձի ինքնագործունեությամբ զբաղվել։

Ըստ այդմ, Փաշինյանը մեծ խանդով է վերաբերվում հատկապես այն խոսակցություններին, թե ով կարող է փոխարինել իրեն վարչապետի պաշտոնում։ Այդ իսկ պատճառով էլ «ժառանգորդի» վերաբերյալ հարցերի դեպքում ուղղակի հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում։

Օրինակ՝ մամուլում մեկ անգամ չէ, որ խոսակցություններ են շրջանառվել այն տարբերակի շուրջ, որ Արարատ Միրզոյանը կարող է դառնալ հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Փաշինյանին։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ հատուկ հրահանգված է վարկաբեկիչ արշավ սկսել նրա նկատմամբ։ Դրա մասին է վկայում նաև օրերս իշխանամերձ լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումը, որում բացահայտ մեղադրանքներ էին ուղղվում Միրզոյանի հասցեին՝ համեմատականներ անցկացնելով նրա և Ուկրաինայի արտգործնախարարի միջև։

Ճիշտ է՝ այդ հրապարակումը հանվեց լրատվականից, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրա տարածումը տեղի չի ունեցել Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Առանց Փաշինյանի գիտության, «ուսապարկերի» մոտ նույնիսկ ճանճը չի տզզում։ Այսինքն՝ կարևոր էր ուղերձը տեղ հասցնել։ Ի դեպ, այնպես չէ, որ Միրզոյանը «սուրբ» է կամ այնպիսի մի հրաշք արտգործնախարար, որ նրան քննադատել չի կարելի: Լրիվ ընդհակառակը:

Սակայն այստեղ ուշագրավ է երկու կարևոր հանգամանք. նախ՝ որ հրապարակումը տեղ է գտել իշխանական լրատվամիջոցում, երկրորդ՝ որ Միրզոյանին ներկայացվում են «նամյոկներ», որոնց առումով մշտապես մեղադրանքներ են հնչել հենց Փաշինյանի հասցեին, ինչը ապացուցում է վերը նշված ամբողջ հանգամանքները: Վերջապես, հետաքրքիր է, թե ի՞նչ ավելի խորքային պատճառներ կան այս ամենի մեջ, արդյո՞ք խոսքն ինքնագործունեության կանխմա՞ն, թե՞ առաջիկայում սպասվելիք ինչ-որ նոր գործընթացների կոնտեքստի մասին է...


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում