Ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանը ևս չի կիսում «ներողության» փաստը. Նարեկ Սամսոնյան
Հայտնի «ներողության» վերաբերյալ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունն ինձ համար լրիվ բավարար էր թեման վերջնական փակելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը չարդարացրեց «ներողությունը» և հստակ ֆիքսեց այդ «ներողության» վրա զայրացած ու զարմացած մարդկանց արդարացիությունը: Ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանը ևս չի կիսում «ներողության» փաստը: Էսքանով թեման ինձ համար փակված է, քանի որ նախագահը հստակ հնչեցրեց իմ դիրքորոշումն իր խոսքում:
Իսկ ներողությունն արդարացնողներին հորդորում եմ ամեն օր ներողություն խնդրել երկիրը հանձնած, մեր բոլորի ընտանիքներ մտած վիժվածքներից և ապա արդարացնեն իրենց ներողությունը»: