Փողոցը չպետք է լինի իմ մասին կամ որևէ մեկի մասին, փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին․ Քոչարյան (տեսանյութ)
Ընդդիմության վարկանիշը, այո՛, ընկնում է․ ես ընդունում եմ, բայց մեզնից հիասթափվողն իշխանության ֆանատը չի դառնա, քանի որ մեզնից հիասթափվում են նրանք, ովքեր ռադիկալ փոփոխություններ են ակնկալում։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա գիտի, որ առանց փողոցի, այս իշխանությունը չի գնա, բայց դրա համար բավարար զանգված է պետք, քանի որ եթե մարդիկ դուրս չգան ու ձախողվի՝ կմտածեն, որ ընդդիմությունը կխաբի իրենց։
«Փողոցը չպետք է լինի իմ մասին կամ որևէ մեկի մասին, փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին և այդ վիճակը պետք է հասունացնենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ չի հասունացել պահը։