Եթե Արևմուտքը չդադարի հարձակվելը, ես կլինեմ հավերժ նախագահը․ Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքը կլինի հավերժ նախագահը, եթե Արևմուտքը չդադարեցնի հարձակումը Բելառուսի վրա, հայտնում է Sputnik-ը։
«Ես երբեք չեմ ասել, թե երբ եմ գնալու, ասել եմ՝ ինչ պայմաններում։ Եթե Արևմուտքը, առաջին հերթին՝ ամերիկացիները, հանեն Բելառուսը իրենց թիրախից, ինչպես դա եղավ 2020 թվականին, ամեն ինչ կլինի օրինական, ճշգրիտ և ավելի շուտ, քան դուք ուզում եք։ Եթե դուք շարունակեք հարձակվել մեզ վրա, ինչպես 2020 թվականին, ես կլինեմ հավերժ նախագահը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։