«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ է ոչ միայն Ռուսաստանը».Զելենսկի
Ուկրաինան երկար ժամանակ շարժվում է դեպի ՆԱՏՕ-ին անդամակցություն, սակայն եվրատլանտյան ինտեգրման հարցում դեռևս առաջընթաց չկա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Interfax-ը։
«Գլխավոր խնդիրը Ուկրաինայի անկախությունն է և ցանկացած հարցում նրա անկախ ընտրությունը, և Ուկրաինան երկար տարիներ պայքարում է դրա իրավունքի համար»։
Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանն օգտագործում է ՆԱՏՕ-ի հարցը որպես պատրվակ, թե ինչու են իրենց զորքերը տեղակայվում ուկրաինական սահմաններին։ Այս բոլոր գործողությունները թույլ չեն տալիս արագացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման գործընթացը, հավելել է Զելենսկին։