Խաղաղությունն ու կայունությունը եվրատլանտյան տարածաշրջանում վտանգված են․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն կարծում է, որ խաղաղությունն ու կայունությունը եվրատլանտյան տարածաշրջանում վտանգված են, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դաշինքը Ուկրաինայի շուրջ դեէսկալացիայի նշաններ դեռ չի տեսնում։
«Խաղաղությունն ու կայունությունը Եվրատլանտյան տարածաշրջանում վտանգի տակ են: Մոսկվայից ազդանշաններ կան, որ դիվանագիտական ջանքերը կարող են շարունակվել, բայց մինչ այժմ ՆԱՏՕ-ն դեռ չի տեսնում ռուսական զորքերի դուրսբերման կամ Ուկրաինայի շուրջ լարվածության դեէսկալացիայի նշաններ», - ասել է Ստոլտենբերգը՝ բացելով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով՝ Ուկրաինայի և Վրաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։