Ուժգին պայթյուն Իրանում․ կան զոհեր և վիրավորներ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում պայթյուն է տեղի ունեցել 3 հարկանի բնակելի շենքում։ Այս մասին տեղեկություն է տարածել IRNA գործակալությունը։
Պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 9-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։ Դեպքի վայր են մեկնել մեծ թվով փրկարարներ։